Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանապետն իրեն գազանաբար է պահում» (տեսանյութ)

Հասարակություն
Qo9TQjWTYjs

Վարչական դատարանը 10 օր առաջ մերժել է խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր հայցն ընդդեմ ոստիկանության։ Գոհար Սարգսյանը պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել Բաղրամյան 26-ի դիմաց ոստիկանների գործողությունները։ «Դուրս եկավ, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ են, ոստիկանությունն իրավունք ունի սպանված զինվորի ծնողների հետ նման ձև վարվել։ Ոստիկանապետն իրեն կարելի է ասել գազանաբար է պահում։ Ո՞նց կարելի է սպանված զինվորի ծնողի վրա ոստիկանության ոհմակ ուղարկել»։ Վարչական դատարանը չի բացատրել, թե ինչու է 2015-ի փետրվարի 11-ին հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողություններն իրավաչափ համարում։