Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չայկովսկին Ռուսաստանի հոգին է. Ֆեդոսեև (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-3

Վաղը  Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա 90-ամյա պատմություն ունեցող Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ։ Նա այս նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է 1974 թվականից։ «Չայկովսկին Ռուսաստանի հոգին է,- ասում է մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևը,- և այն, որ մեր նվագախմբին շնորհվել է մեծն Պյոտր Իլյիչի անունը, նրա երաժշտական կտավների լավագույն կատարումների համար՝ պարտավորեցնող է»։ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի խոսքով, նման նվագախմբի ելույթը ևս մեկ բարձունք է։ «Մեր նվագախմբում, ի դեպ,- ասում է դիրիժորը,- տասից ավել ձեր հայրենակից հիանալի երաժիշտներ են նվագում։ Իմ կապերը Հայաստանի հետ, ընդհանրապես, միշտ էլ շատ ջերմ ու հարգալից են եղել»։ Ծրագրում էլ, նրա խոսքով, Արամ Խաչատրյանը պատահական չի ընդգրկված։ Համերգը նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցին: Ավելին՝ տեսանյութում