Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ նիստում քաղաքապետի տեղակալները կվերանշանակվեն

Հասարակություն
avagani

Հունիսի 16-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ կվերանշանակվի Կամո Արեյանը:  Հարցը ընդգրկված է նիստի օրակարգում: Օրակարգի մյուս հարցերով Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը,  Արամ Սուքիասյանը կնշանակվեն Երեւանի քաղաքապետի տեղակալներ: Ավագանու արտահերթ նիստի մյուս նախագծով էլ հաստատվելու է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երեւանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը: