Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր երթուղին տաքսիստներին հացից զրկելու համա՞ր է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MHM0115017

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակից Վարդան Մկրտչյանն այսուհետ քաղաքակիրթ տրանսպորտով գործի տեղ կհասնի։ Երևանի Հանրապետության հրապարակից օդանավակայան ու հակառակ ուղղությամբ այսօրվանից ամեն ժամը մեկ երթուղային սպրինտերներ կշարժվեն։ «Երթուղայինները արդեն խարխլված են, միկրոավտոբուսներն արդեն իսկ խարխլվում են, ընդամենը մի քանի երթուղքյին տաքսի ա, որ կարողանում է նորմալ ուղևրոին փոխադրել»,-ասում է Վարդան Մկրտչյանը։ Փոխադրամիջոցներն առայժմ երկուսն են։ Գինը՝ 300 դրամ, Վարդանին չի վախեցնում։ Պատրաստ է վճարել, քանի որ ուզում է օգտվել քաղաքակիթ տրանսպորտից։  «Ես 3-րդ մասից եկել եմ մետրոյով 100 դրամ եմ ծախսել, եկել եմ սա նստեմ ավելի հարմարավետ գնամ, կարևորը չուշանամ այնտեղից, որտեղ որ պետք ա»,- նշում է օդանավակայանի աշխատակիցը։ 20 րոպե անց Զվարթնոցից հետ է վերադառնում Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարության ղեկավարներին տեղափոխող ավտոբուսը։ Նրանք նոր երթուղու առաջին ուղևորներն էին։ Վստահեցնում են՝ Հայաստան եկող զբոսաշրջիկը կգնահատի նոր փոխադրամիջոցների հայտնվելը։ «Մարդ երբ առաջին անգամ ժամանում է Հայաստան, առաջին բանը որ տեսնում է, օդանավակայանն է։ Բայց օդանավակայանից դուրս գալուց հետո շփվում է տաքսիստների հետ և Երևան հասնելու խնդիր ունի։ Առաջին շփումը մնայուն է մարդու համար»,- ասում է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արամ Արսենյանը։ Մեկամսյա փորձաշրջանի ընթացքում  երթուղին կսպասարկեն «Էլիտ Բաս» ընկերության փոխադրամիջոցները։ Ժամկետից հետո նոր գծի համար բաց մրցույթ կհայտարարվի։  «Ովքեր կցանկանան, ում տրանսպորտային միջոցները կհամապատասխանեն մրցույթի պայմաններին»,- նշեց նախարարի տեղակալը։ Կավարությունը նախ անվանարկեց օդանավակայանի տաքսիստներին, հետո՝ միկրոավտոբուսների գիծ բացեց՝ նրանց հացից կտրելու համար։ Արամ Արսենյանը նման կարծիքներ լսել է։  «Ինչ է նշանակում հացից զրկել, մենք թողնում ենք հաց վաստակեն, բայց հաց վաստակելու ճանապարհը լինի օրինական։ 08։10 Օրինական դաշտում գործող ոչ մի տաքսիստի մենք չենք անվանարկում, ոչ մի տաքսի ծառայություն մատուցող ընկերության շահի չենք դիպչում։ Այո, անօրինականներին գուցե և վնասում ենք»։ Փոխնախարարն արդարացված չի համարում մեզ հանդիպած ուղևորներից որոշների պնդումը, որ 300 դրամ ուղևորավարձը թանկ է։ Տեղեկացնում է՝ գինը վերջնական չէ, բայց և եթե ուզում եք լավ տրանսպորտով երթևեկել, ուրեմն պետք է պատրաստ լինեք վճարել։