Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայան. Արցախպրես

Քաղաքականություն
67999

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է,  որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ.  Արցախի օդային տարածքով  բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում: «Նախ՝  մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը  խորթ է, և  երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ամբողջական  կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետության միջև: Մանրամասները՝ այստեղ