Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրակի մարզում նախընտրում են անգլերենը (տեսանյութ)

Հասարակություն
1497355399_qnnutyun

Ամբողջ հանրապետությունում շրջանավարտներն այսօր միասնական քննություններ են հանձնել օտար լեզուներից: Շիրակի մարզից քննություններին մասնակցել է շուրջ 370 շրջանավարտ: Ընդ որում` նրանցից 341-ը քննություն են հանձնել անգլերենից, 21-ը` գերմաներենից, 9-ը` ֆրանսերենից: Քննություններն ընթացել են երկու քննական կենտրոնում` թիվ 10 և թիվ 21 դպրոցներում: Քննական թեստերի վերաբերյալ դիմորդների կարծիքները տարբեր են եղել: Հաջորդ քննությունը հունիսի 16-ին է` մաթեմատիկա առարկայից: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում