Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել (տեսանյութ)

Քաղաքականություն
NTGO12KJgX8

Կալանավայրում գտնվող՝  «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: « Մի քանի օր առաջ նա գանգատվել է կոկորդի հատվածում ցավերից:Մենք դիմեցինք ՔԿՀ՝ համապատասխան ստուգում իրականացվեց եւ նախնական ախտորոշում տրվեց՝ խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն՝ կիստոզ, որի բնույթը դեռեւս պարզված չէ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպանը  պահանջում է, որ ՔԿՀ-ն արագ արձագանքի եւ  համապատասխան քայլեր ձեռնարկի։ Կոնկրետ 6 օր է անցել նախնական ստուգումից հետո, դեռեւս տեղից չեն շարժվում, բայց դա շատ հրատապ լուծման հարց է: Պատկերացնում եք նորագոյացությունը ինչ երեւույթ է, օրերի հարցն է նույնիսկ վճռորոշ լինում»:  Մինչ դատապարտյալների հիվանդանոցում ստուգում անցնելը,  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Վարդան Գերավետյանին հետազոտել է վիրաբույժը: «Պատկերացրեք վիրաբույժը եկել էր ստուգման, խցից պատուհանի միջով ընդամենը անցկացնելով իր ձեռքը, շոշափելով փորձել էր ախտորոշում կատարել»,- ավելացրեց պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամը կալանավայրում  նաեւ ատամների հետ կապված խնդիր է ունեցել, մինչդեռ ՔԿՀ-ի   ատամնաբուժական կաբինետում ռենտգեն սարքավորում գոյություն չունի։ Վարդան Գերավետյանը մտածել է՝ ինչպես լուծել ՔԿՀ-ի ատամնաբուժարանի վերազինման հարցը։ Նա փաստաբանին փոխանցել է իր գաղափարը։ Ըստ Վարդան Գերավետյանի՝ եթե  ՀՀ 2 միլիոն չափահաս քաղաքացիներ նվիրաբերեն 1 դրամ`  արդյունքում   2 միլիոն դրամով կլուծվի  ռենտգեն սարքավորում ձեռք բերելու  հարցը: