Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը՝ «Քեթրին Գրուպ»-ում ստուգումների մասին

Պաշտոնական
pek-2

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի: Հաղորդագրությունը տարածել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հիշեցնենք, մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք ու առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։