Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է բողոքի ցույցից առաջ

Քաղաքականություն
navalniy

Քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Մոսկվայում ձերբակալել են ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին Թվիթերում գրել է նրա կինը։ Նավալնին ձերբակալվել է իր տան մուտքի մոտ և կնոջը խնդրել է փոխանցել՝ պլանները չեն փոխվում՝ Տվերսկոյ։  Հիշեցնենք, այսօր՝ Ռուսաստանի անկախության օրը, ՌԴ տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ կոռուպցիայի։ Կազմակերպիչը ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին է իր՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամով։  Առավոտյան Նավալնին տեղափոխել էր Մոսկվայում կայանալիք ցույցի վայրը՝ Սախարովի պողոտայից՝ Տվերսկոյ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Վլադիվոստոկում 20 մարդ է ձերբակալվել։ Ավելին՝ այստեղ