Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Հայաստանում դատարաններն անկախ են ոչ թե իշխանությունից, այլ՝ հասարակությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DATAKAN-1

Մեր երկրում դատաիրավական բարեփոխումների առաջին փուլը  մեկնարկեց 1995թ. Սահմանադրության ընդունմամբ, իսկ երկրորդ ալիքը՝ 2005թ. սահմանադրական փոփոխություններով էր պայմանավորված։  Լոռու մարզում վարչական դատարանը մեկն է, դատավորը՝ նույնպես, իսկ դատական գործերը՝ բազմաթիվ։ Շատ դեպքերում դատական ծախսերը՝փաստաբանի վճարը եւ պետական տուրքերը, ավելի քիչ գումար են կազմում, քան դատարաններ մեկնելու ճանապարհածախսը: Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ-ն անդրադարձել է մի քանի դատական գործընթացների։ Շիրակի մարզում Քրեական գործերի մեծ մասը դանակահարության, սպանության ու գողության դեպքերն են: Վարչական դատարանում առաջնային տեղում կադաստրի գործունեության հետ կապված բողոքներն են: Շենքային պայմանները Շիրակի մարզում իդեալական են, բայց ինչպես են ընթանում դատական գործընթացները՝ փորձել են պարզել Գյումրու «Ցայգ» ՀԸ մեր գործընկերները։ «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրերն են անկախ դատավոր, իրավապաշտպան Պարգև Օհանյանը և փաստաբան Արամազդ Կիվիրյանը։