Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատական նիստ՝ Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հարցով

Քաղաքականություն
հրաչյա

Հունիսի 16-ին պարզ կդառնա, թե երբ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան: Նրա կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանն  «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այդ օրը արտահանձնման հետ կապված դատական նիստ է տեղի ունենալու: Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի ՔԿՀ-ում պահվող, 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատներին այդ մասին տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից: Դեռ ապրիլի 25-ին   նախարարությունից տեղեկացրել էին, որ մեկ-երկու ամսից պարտադիր կերպով կարտահանձնեն: Արտահանձնման խնդրի կարգավորմանը նպաստել էր նաեւ հանգամանքը, որ  ավտովթարից տուժածների  18  ներկայացուցիչներին  փոխհատուցվել էր դատարանով սահմանված 18 մլն ռուբլին: Ըստ որոշ վերլությունների՝ Հրաչյա Հարությունյանը Հայաստան կարտահանձնվի՝ Պերմյակովի՝ Ռուսաստան արտահանձնման դիմաց։  Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ  Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն: