Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է Քաթարի հետ կապված որոշումը վերանայել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bnapahpan-1

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին սկսել է անհանգստացնել Եվրոպական երկրների եւ  ԱՄՆ-ի հետ առանց վիզայի այցելությունները, որին  ավելացել է Իրանը եւ Արաբական էմիրությունները, իսկ  Քաթարի հետ կապված գործընթացն էլ ընթացքի մեջ է: «Դա ի սկզբանե դրական գործընթաց է, աջակցում է բիզնեսի, տնտեսության զարգացմանը։ Բայց այսօրվա տեռորիզմի պայմաններում այդ լիբերալիզացումը մեզ համար շատ վտանգավոր է հատկապես Մերձավոր Արեւելքի երկրների հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կարինե Դանիելյանը: Բնապահպանն առաջարկում է Քաթարի հետ կապված որոշումը վերանայել: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ավելացնում է՝ իրականացվող   կանխարգելիչ միջոցառումները որեւէ պետության դեմ չեն, պարզապես մտածում են անվտանգության մասին: