Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արցախի հետ սահմանին հնարավոր են սադրանքներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
iranaget

Իրանագետ Արմեն Իսրայելյանը Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո  հնարավոր է համարում  Արցախի հետ սահմանին որոշակի սադրանքների  կազմակերպումը: « Ոչ իհարկե Սաուդյան  Արաբիայի կողմից, կամ  երրորդ այլ ուժի կողմից: Այլ  հատուկ ծառայությունների, որոնք նպատակ ունենան ապակայունացնել Իրանի հյուսիսային շրջանները, դրանում կարծում եմ շահագրգռված է Ադրբեջանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետը: Իսկ այդ սադրանքները կարող են վնասել մեր սահմաններին: Արմեն Իսրայելյանը  Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը   պայմանավորում է  տնտեսական,  քաղաքական եւ անվտանգության գործոններով: Տնտեսական առումով, ըստ նրա,  հնարավոր է՝  բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա: «Դա առաջին հերթին պայմանավորված է Իրանի տնտեսական իրավիճակով, միջուկային համաձայնությունից հետո, այն հույսերը, որոնք կային Իրանի հետ արտաքին  ներդրումների ներգրավելու առումով եւ այլն, դրանք ցավոք սրտի Իրանի պարագայում չարդարացան»։  Ըստ իրանագետի՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում մենք կարողացել ենք այնպիսի նախադրյալներ ստեղծել, որը հիմք կտա զարգացնելու երկկողմ տնտեսական հարաբերությունները՝ զբոսաշրջության, համատեղ փոքր ձեռնարկությունների եւ այլն:   Միջազգային հարաբերություններում էլ,  Արմեն Իսրայելյանի խոսքերով,   Իրանի հեղինակությունը ընկավ եւ նախկինում եթե իրենց օրակարգում միջուկային համաձայնությունն էր, հիմա փոխվում է՝ օրակարգում ահաբեկչական գործողություններն են:  Իսկ քաղաքական առումով, իրանագետի կարծիքով, Իրանի իշխանությունները մի փոքր կկոշտացնեն Ադրբեջանի,  Թուրքիայի նկատմամբ իրենց քաղաքականությունը  եւ այն տնտեսական ծրագրերը  եւ որոշ խնդիրներ, որոնք ունեին Ադրբեջանի հետ, կարծում է,  որ Իրանի կողմից այլեւս չեն անտեսվի:     Իրանագետ Արմեն Իսրայելյանը համոզված է, որ  Հայաստանի դերակատարությունը Իրանի համար ավելի կմեծանա: