Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ընդունել է «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրենին

Պաշտոնական
tra

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը  հունիսի 9-ին ընդունել է «Գազ» խմբի «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրեն Դմիտրի Պիժիկովին։ Նախարարն ընդունել է «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրենին Ներկայացնելով ընկերության գործունեությունը, արտադրանքը և ծառայությունների շրջանակները՝ Դ. Պիժիկովն ընդգծել է, որ թողարկում են նաև ճանապարհաշինական տեխնիկա, տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների պահանջներին։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում որոշակի ուղղություններով համագործակցության եզրեր կգտնվեն։ Նախարարն ընդունել է «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրենին Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության համար շահավետ լուծման տարբերակները և նշեց, որ հետաքրքիր և փոխշահավետ մոտեցումների դեպքում պատրաստ են համագործակցել։ Նա առաջարկեց ուսումնասիրել Հայաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկությունները, որից հետո քննարկել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն