Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը

Կարևոր լուրեր Մշակույթ
Untitled-collage-1

Քիչ առաջ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։   Նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։  Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում  հաստատեց  գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, սակայն հայտնեց, որ  շենքում  չէ, եւ չի կարող մանրամասներ հայտնել։ Մեր տեղեկություններով՝ արդեն այնտեղ է Մշակույթի նախարարը։  Հանդիսատեսին հայտնել են, որ նույն տոմսերով կարող են ներկայացումը դիտել հունիսի 12-ին։ Ավելի ուշ օպերայի մամլո խոսնակը փոխանցեց, որ ներկայացման տապալումը կազմակերպել վարչական մասի 10 աշխատակիցները, որոնք օրեր առաջ ծանուցագրով ազատվել են աշխատանքից։