Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

18-ամյա աղջիկը սովից ուշագնաց է եղել (տեսանյութ)

Հասարակություն
vana

7 անձից բաղկացած ընտանիքը 53 ամյա հորեղբոր՝ Գրիգոր Գրիգորյանի ամսական 19 000 դրամ թոշակի հույսին է: «Լինում է՝ օրերով քաղցած են մնում երեխաներս»,-ասում է ընտանիքի մայրը՝ տիկին Վալյան: Մեր նկարահանման պահին էլ 18 ամյա Նատալյան քաղցից ուշաթափվեց: Պարզվեց՝ աղջիկը ողջ օրը ոչինչ չէր կերել: 2 տարի առաջ էլ՝ յոթնամյա Անժելային են կորցրել՝ լուրջ առողջական խնդիրների պատճառով: Բժշկասոցիալական փորձաքննության նախկին հանձնաժողովն անգամ չի ճանաչել երեխայի հաշմանդամությունը: Մարտից այլևս նպաստ չեն ստանում. օրենքով չի հասնում: Խանութում պարտքեր ունեն կուտակած, օգնող ձեռքերն էլ հատուկենտ են: Իշխանավորներին չեն դիմել. հույս չունեն, թե կօգնեն: «ԼՈՌԻ» ՀԸ տեսանյութը