Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրե Աղասիի խորհուրդները չօգնեցին Նովակ Ջոկովիչին

Սպորտ
sport-tenis-2

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին չհաջողվեց պահպանել Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը: Ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը երեք սեթում պարտություն կրեց ավստրալացի Դոմինիկ Տիմից, ընդ որում դրանցից մեկը՝ 0:6 հաշվով: Սա երրորդ դեպքն է, որ Նովակ Ջոկովիչը չի կարողանում հաղթել գոնե մեկ խաղափուլում: Մինչ այդ նրան միավորներ վաստակելու հնարավորություն թույլ չէին տվել ռուսաստանցի Մարատ Սաֆինը եւ ֆրանսիացի Գաել Մոնֆիսը: Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը Ֆրանսիայի առաջնությանը պատրաստվել էր ամերիկահայ նախկին թենիսիստ Անդրե Աղասիի գլխավորությամբ: Ավաղ, նրանց անդրանիկ համագործակցությունն արդյունք չտվեց: Սերբ թենիսիստը հանդիպումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում ընդմիջում վերցնել եւ շարունակելու է ելույթները: Անդրե Աղասին ասել է, որ պատրաստ է մարզել Նովակ Ջոկովիչին, եթե, իհարկե, նա ցանկություն հայտնի: