Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեհրանում ոչնչացվել են ահաբեկիչները. 12 զոհ, 39 վիրավոր. թարմացվող (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
777

16։ 30 Իրանում հակաահաբեկչական գործողությունների արդյունքում Մեջլիսի շենքում տեղակայված 4 ահաբեկիչները ոչնչացվել են: Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Իրանի ՆԳ փոխնախարարի հաղորդմամբ՝ ահաբեկիչները Մեջլիսի շենք են մուտք գործել կնոջ հագուստով՝ քաղաքացիների համար նախատեսված մուտքով: Իրանում այսօր արտակարգ դրություն է հայտարարված՝ առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Թեհրանում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որի հետևանքով 39 մարդ վիրավորվել, 12-ը զոհվել է: 1230 12. 50 Իրանի Մեջլիսի շենքի 5-րդ հարկում պայթյուն է որոտացել: Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին զինյալները տեղակայված են  շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: 170607101916-06-iran-blast-0607-restricted-exlarge-169 11. 10 Իրանում Այաթոլա Խոմեյնիի դամբարանում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել, մեկ մարդ՝ զոհվել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են ահաբեկչության մասին։ Տուժածների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։ Ոստիկանությանը հաջողվել է երկու հոգու ձերբակալել։ Մի քանի մահապարտներ էլ պայթեցրել են իրենց։ 1087 Սա այսօր միակ ահաբեկչական ակտը չէ Իրանում։ Ավելի վաղ անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի խորհրդարանի շենքում։ Tansim գործակալության տվյալներով՝ մեջլիսում երեք զինված անձինք կրակ են բացել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Արդյունքում առնվազն երկու մարդ վիրավորվել է։ Երկու ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն էլ ստանձնել է Իսլամական պետությունը։