Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանն ընդունել է Նատալյա Վուտովային

Քաղաքականություն
unnamed4-2

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Դավիթ Հարությունյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, անդրադարձել սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական և քրեակատարողական ոլորտներում համագործակցության ծրագրերին և այլն:     ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն