Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորն անեկդոտ է պատմում սպանության գործով դատավարությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled2-1

«Նրանց տանը վեճեր միշտ են եղել»,-իր կնոջ մոր սպանության մեջ մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի ընտանիքի մասին Շենգավիթի դատարանում ասում է հարեւանը. «Ես ընդունա՞կ էի նման բան անելու: -Չէի մտածում, որ էդ աստիճանի կհասնես» Վլադիկ Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, 11 ամիս առաջ կացնով սպանեց կնոջ մորը: Կինը՝ Թագուհի Մանսուրյանը եւ նրա հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, նույնպես իրենց մաշկի վրա զգացին կացնի սրությունը: Դատարանում փորձում են պարզել սպանության եւ նման արարքի մոտիվները. «Երեխայի  պատճառով էր էդ վեճը»։ Երկրորդ վկան դեպքի վայր է հասել հանցագործության պահին. «Ես վախեցա, ջղայնացած էր, կարող ա մի հատ էլ իմ դեմքին խփեր, ի՞նչ կա որ»: Վկան իրեն չի կորցնում, կացնահարվող աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին, փրկում է նրա իսկ փեսայի զայրույթից գրկելով եւ սանդուղքներով իջեցնում: Վկայի  ինտիմ միջամտությունը հետաքրքրում է դատավորին՝ ինչպե՞ս է գրկել եւ սանդուղքներով իջեցրել Վաչագանի փեսային, եթե նույն կազմվածքն ունի. «Որ խնդրեմ, ոտքի կկանգնե՞ք: Կմոտենա՞ք իրան: -Հիմա դուք աստիճանահարթակում կանգնած եք, երկուսդ էլ մի բոյի եք: Ինձ կասե՞ք՝ ոնց կարող եք երկու ձեռքով գրկել եւ աստիճաններով իջացնել»: Վկան հիշում է, որ գրկեց եւ իջեցրեց: Ինքը Վլադիկի մասին ոչ մի վատ բան ասել չի կարող: Դատավորը փորձում է հասկանալ, թե արդյոք այս հարեւանը չի փորձում դատարանում փրկել ամբաստանյալին: Արդյո՞ք նա լավ հարեւան է եղել միայն ամբաստանյալի համար  «Անեկդոտ պատմեմ, որ պատկերացնեք: Ասում ա՝ Վրաստանում մեկը բնակարան ա վաճառում: Ասում են՝ ի՞նչ արժե: Ասում ա 500 հազար դոլար: Ասում ա՝ էս կողքինի շենքում ավելի լավ վերանորոգված բնակարանը ծախում են ընդամենը 30 հազար ու ըստ սենյակների քանակի: Ասում ա՝ բա ինչի՞ ես ըտենց թանկ ծախում: Ասում ա՝ բա իմ հարեւանները: Հիմա ինչպիսի՞ հարեւաններ են Մանսուրյանները ձեր համար: -Նու, սովորական: -Հիմա դուք չեք կարող ձեր բնակարանը թանկ չեք կարող վաճառել»: Այս պատմությունից հետո դատավորը զարմանում է, որ լրագրողները ժպտում են. «Լրագրողներ, ես պարզ բան եմ ասում, չգիտեմ ինչու եք ժպտում: Չէ, իրար հետ քննարկում եք, ժպտում եք»: Ինչ-որ պահից վկա Հովհաննես Գրիգորյանն արդեն չի հիշում նույնիսկ նախաքննական ցուցմունքում ասվածը, ըստ որի, երբ նա գրկում է ամբաստանյալին հանցանքի պահին, վերջինս ասում է՝ թող ես պիտի սպանեմ սրանց. «Տեսնելով, որ նա ցանկանում է բոլորին՝ Կարինեին, Թագուհուն, Վաչագանին սպանել, անմիջապես բռնեցի նրա թեւերից եւ փորձեցի շքամուտքից հանել: Նա դիմադրում էր, ինձ ասում էր՝ թող, սրանց սաղին պիտի մորթեմ»:  Վկան պնդում է, որ այդ ցուցմունքն ինքն է գրել, բայց միեւնույն է՝ չի հիշում, որ ամբաստանյալն ասել է, թե պիտի բոլորին մորթի: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 20-ին: