Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիրդուսի տոնավաճառում կրքերը թեժանում են (տեսանյութ)

Հասարակություն
firdus

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը թեժացրել է կրքերը Ֆիրդուսի տոնավաճառում: «Մեղք է այս ժողովուրդը, բոլորը վարկերի տակ են, չեն մտածում: Մարդիկ ընտանիք են պահում: Իրենց միակ եկամտի աղբյուրը այս առեւտուրն է»,- ասաց առեւտրականներից  մեկը: Առաջիկայում  Ֆիրդուսի տոնավաճառի  տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ։ Քաղաքապետը հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝  Ֆիրդուսի տոնավաճառի  առևտրականների գործունեությունն այդ  տարածքներ տեղափոխելու համար: «Երեւան Մոլ: Կայարան մոլ:  Այդ մոլը իրենք սարքեցին, մարդկանց տանում են մտցնեն այնտեղ,  որ տակ տան, տները ծախեն,  տան իրենց՝ գնան»,-ավելացրեց մեկ այլ աշխատակից:  Այսօր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այցելել է տոնավաճառ եւ տեղեկացրել  քաղաքապետի հանձնարարականի մասին Տոնավաճառի աշխատակիցները մինչեւ տարեվերջ ժամանակ են խնդրում՝ իրենց ապրանքներն իրացնելու համար:   Մանրամասները՝ տեսանյութում