Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսլամացված հայ երեխաների մասին թուրք ռեժիսորի ֆիլմը՝ Երևանում (տեսանյութ)

Հասարակություն
asss

Երևանում վաղը տեղի կունենա «Վանքի երեխաները» փաստավավերագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Ֆիլը պատմում է բռնի իսլամացված հայ երեխաների մասին: Ռեժիսորը եւ պրոդյուսերը ազգությամբ թուրք Նազահաթ Գյունդողան և Քազըմ Գյունդողան ամուսիններն են: Նրանք վստահեցնում են, որ փորձել են օբյեկտիվ մոտենալ հարցին: «Շատ կարևոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել: Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ: Ֆիլմը նկարելիս փորձել ենք խոսքը տալ մարդկանց: Իրենք ինչպես ներկայացնում են, այնպես թողել ենք: Եվ, բնականաբար, ֆիլմում կա ցեղասպանություն բառը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Նազահաթ Գյունդողանին: Մեկ ժամ տևողությամբ ֆիլմում ներկայացված է Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված հայ երեխաների պատմությունը, որոնք պատմում են իրենց տեսած դաժանությունների մասին, իրենց և իրենց հարազատների նկատմամբ ցուցաբերված բռնությունների մասին: «Վանքի երեխաները» ֆիլմը նկարահանվել է Հալիվորի Վանք գյուղի և Սուրբ Կարապետ վանքի տարածքում: «Վանքի երեխաները» ֆիլմը հայերեն թարգմանությամբ հայ հանդիսատեսին հասանելի կլինի «Արեւմտահայոց ազգային համագումար»-ի Հայաստանում լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանի աջակցությամբ: