Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին եռամսյակում Արցախում 515 երեխա է ծնվել

Հասարակություն
baby

2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 515 երեխա, որոնցից 263-ը՝ տղա, 252-ը՝ աղջիկ:    Միայն 400 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 55 երեխա, այնուհետև Մարտունիում՝ 30, Քաշաթաղում՝ 21, Հադրութ, Շուշի և Շահումյան շրջաններում՝ համպատասխանաբար 3-ական երեխաներ:    Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել են 6 զույգեր՝ Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում (բեղմնավորվել են բնական ճանապարհով): Արցախի առողջապահության նախարարություն