Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանը վաճառում է մեր արխիվային նյութերը (տեսանյութ)

Քաղաքականություն
Amatuni

«Մեր երկրի արխիվները մեր ժողովրդի նման են՝ սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Դրանք պետք է հավաքագրել ու բոլորը բերել Հայաստան,- այսօր հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։-1920 թվականի Հայաստանի մասին նյութեր ավելի շատ կարող ես գտնել մեր հարևան Վրաստանի արխիվներում, քան մեզ մոտ, բայց մենք հիմա ամբողջը հավաքագրում ենք, բերում ենք մեզ մոտ»: Ամատունի Վիրաբյանը, սակայն, ցավով է նշում, որ մեր հարեւան երկրում մեզ վերաբերող արխիվային փաստաթղթերն անգամ վաճառում են մեզ. «Վրաստանում այդ թղթերի պատճենի համար մենք վճարում ենք, ամեն էջը մոտ 2 լարի է, եւ կապ չունի, թե դա ինչ նշանակության փաստաթուղթ է»: Ազգային արխիվը նաեւ պատրաստվում է հրատարակել մեկ ժողովածու՝ վերջնական սկզբնաղբյուր, որտեղ դրվելու են այն բոլոր նյութերը, որոնք հայտնի են Հայաստանի Առաջին Հանրապետության վերաբերյալ: Այնտեղ զետեղված են լինելու բոլոր կարևոր փաստաթղթերը, որոնք վերջին տարիներին Հայաստանի ազգային արխիվը հավաքել, կուտակել է ու պատրաստվում է դնել շրջանառության մեջ: Մի առանձին ժողովածու նվիրված է լինելու մայիսյան հաղթանակները կերտած այն զինվորականներին, որոնց մեծ մասը, չշրջանցելով 1937 թվականը, աքսորվեց ու գնդակահարվեց: Շատ քիչ փաստաթղթեր են պահպանվել 1918 թ. ռազմական գործողությունների մասին, քանի որ զինվորականների հրամանները տրվել են բանավոր։