Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակումներ Լոնդոնում՝ երեք տարբեր վայրերում (տեսանյութ)

Քաղաքականություն
ap-london-bridge-incident-02-jc-170603_12x5_1600

Լոնդոնում հունիսի 3-ի երեկոյան  հարձակումներ են եղել երեք տարբեր վայրերում։ Բոլոր երեք վայրերում էլ այս պահին զինված ոստիկանական պարեկներ տեղակայվել, իրականացվել է տարհանում։ Այս պահի դրությմաբ, բրիտանական ոստիկանությունը դեռ տուժածների հստակ թիվ չի նշել։ Նշվում է, որ անհայտ անձը Բորոու շուկայի տարածքում դանակով հարձակվել է այցելուների վրա։ Լոնդոնում  միկրոավտոբուսը կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Վրաերթի հետեւանքով տուժել է հինգ մարդ։ Ականատեսների վկայությամբ, տասնյակից ավելի անձինք տուժել են դանակավորների հարձակումից։  Հաղորդվել է 6 զոհի մասին,  48  մարդ տեղափոխվել է հիվանդանոց: