Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն ընտրել է ղեկավար և քարտուղար

Քաղաքականություն
hhk

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները: Շնորհավորելով բոլորին Երևանի ավագանու անդամ ընտրվելու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ խմբակցության յուրաքանչյուր անդամից ակնկալում է սրտացավ և հետևողական աշխատանք, որպեսզի առաջիկա 5 տարիներին լիարժեք կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են երևանցիներին ու արժանացել նրանց վստահության քվեին: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով խմբակցության անդամներըընտրել են խմբակցության ղեկավարին և քարտուղարին: Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը: Որպես խմբակցության քարտուղար առաջարկված Սուրեն Ներսիսյանի թեկնածությունը ևս հաստատվել է միաձայն: Շնորհավորելով խմբակցության նորընտիր ղեկավարին և քարտուղարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նրանց մաղթել է արդյունավետ աշխատանք: