Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրավեք ձեր Փարիզը, ինչպես դա արեց Ազնավուրը (տեսանյութ)

Մշակույթ
sharl-2

Արդեն 90-ն անց, բայց մանկան աչքերով. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսն այսօր, Շառլ Ազնավուրի կողքին նստած, տեղափոխվել էր Փարիզ, Ազնավուրի երազների Փարիզը, որ ինքը վաղուց արդեն գրավել է: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հայ օպերային ու էստրադային երգիչներն այսօր Ազնավուր երգեցին: Յուրաքանչյուրն իր մեկնաբանությամբ ու իր զգացողություններով` հանդիսատեսին էլ տեղափոխելով Շառլի աշխարհ: Համերգի կազմակերպիչները աշխատանք էին տարել նաև Փարիզում, և այս գործում մեծ դեր ունեին Վարդան և Հայկ Պետրոսյանները: Համերգը վարում էր Հայկ Պետրոսյանը, որ մեկ տեղափոխվում էր Փարիզ` Մոնմարտր, Փարիզի Աստվածամոր տաճար, Սենայի կամուրջներն ու փարիզյան գողտրիկ սրճարաններ, մեկ այնտեղից թռչում բեմ` որպես Ազնավուրի երգերի լավագույն կատարողներից մեկը: Փարիզից տեսաուղերձներ էին հղում աշխարհահռչակ երաժիշտներ` նվագում, երգում ու կարդում Ազնավուր: Փարիզից երաժշտական կատարմամբ հանդես եկավ նաև Վարդան Պետրոսյանը` որդու` Հայկ Պետրոսյանի ու ընկերների նվագակցությամբ` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Ազնավուրն առաջին անգամ շանսոնը մատուցեց ջազի միահյուսմամբ: Դահլիճում ամեն մի հաջող ելույթից հետո ժողովուրդը շրջվում էր դեպի օթյակում նստած Ազնավուրը` տեսնելու նրա արձագանքը, իսկ շանսոնյեն անդադար ծափահարում էր: Հայկ Պետրոսյանն ընթերցեց նաև Շառլ Ազնավուրի կենսագրական գրքից այն հատվածը, որտեղ նա իր հաջողությունը կապում է համառության հետ, քանզի, ըստ իրեն, ոչ առանձնապես տեսք է ունեցել, ոչ էլ հզոր ձայն: Բազում փակ դռներ է տեսել, կատակի տակ թաքնված չարախոսություն, արհամարհանք, բայց համառության շնորհիվ գրավել է աշխարհը: Հայկ Պետրոսյանը Շառլի հաջողությունը նաև կապում է իր մեջ ամփոփված սիրո հետ, որ մի ամբողջ աշխարհի սերն է, որով գրավել է իր երազանքի Փարիզը: Գրավեք ձեր երազանքի Փարիզը` ամեն գնով:

Հասմիկ Բուդաղյան

Հ. Գ. Համերգից հետո, արդեն դրսում, ժողովուրդը ծափահարություններով ուղեկցեց Շառլ Ազնավուրին` մինչև մեքենա: Օդում հեռախոսների տարափ էր, բոլորը նկարում էին իրենց Շառլին:
 
'For You Aznavour' concert took place at the National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan 'For You Aznavour' concert took place at the National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan 'For You Aznavour' concert took place at the National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan 'For You Aznavour' concert took place at the National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan 23803_b 18834784_1687658171252096_1508296900_n [caption id="attachment_1547480" align="alignright" width="800"]‘For You Aznavour’ concert took place at the National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan ‘[/caption]