Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնացել էի, որ փողը տան, բերեմ տամ Իշխան Բարսեղյանին. վկա (տեսանյութ)

Հասարակություն
datavor

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին  այսօր շարունակվեց վկա Նորիկ Հակոբյանի հարցաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության`  հենց նրա օգտին գործողություններ կատարելու համար է դատավորը միջնորդի միջոցով  պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով՝1000 ԱՄՆ դոլար  կաշառք: Պաշտպանական կողմը փորձում էր վկայից պարզել, թե ինչի համար է Իշխան Բարսեղյանը գումարը պահանջել՝ հայցը  բավարարելո՞ւ, թե՞ հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու համար: «Այսինքն՝ դուք առանց ակնկալիքներ ունենալու, առանց հասկանալու, թե ինչ են պատրաստ ձեզ համար անել, միանգամից սպասում էիք, որ ձեզ գումար ասեին, դուք էլ դիմեի՞ք ԱԱԾ»,- դատարանում վկայից հարցրեց պաշտպան Կարեն Ղազարյանը: Ըստ վկայի՝   փաստաբան,  գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանից  ինքը  պարզել է, թե երբ է  գումարը տալու  դատավորին և միանգամից դիմել է ԱԱԾ:  «Գնացել էի, որ փողը տան, բերեմ տամ Իշխան Բարսեղյանին»,- դատարանում հայտարարեց վկա Նորիկ Հակոբյանը՝ նշելով, որ նպատակ չի ունեցել Իշխան Բարսեղյանին «նստացնելու»: Եթե դատարանը հաստատի մեղադրանքը, Իշխան Բարսեղյանին սպառնում է  ազատազրկում՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Այսօրվա դատական նիստը ընթանում էր  Շենգավիթի ապակեպատ դահլիճում:  Դահլիճում ներկաները հազիվ էին գուշակում, թե ինչ էր խոսվում ապակիներից այն կողմ: Միայն ձայնագրություններից հնարավոր եղավ ինչ-որ չափով հասկանալ: