Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը մտահոգիչ է

Հասարակություն
42dd2ce5a6758455d7b912e0bf7f4293

Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և  առաջին անգամ նշվել է 1950 թ.-ին: Հայաստանի Հանրապետությունը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացել է 1992 թ. հունիսի 1-ին՝ ճանաչելով անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար ընտանեկան միջավայրում,  երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում ապրելու երեխայի իրավունքը: Երեխան պետք է պաշտպանված լինի բռնության բոլոր ձևերից  և Պետությունը պետք է ապահովի Երեխաների Կոնվենցիայում սահմանված երեխայի բոլոր իրավունքների իրականացումը:   Պետությունը յուրաքանչյուր հինգ տարին մեկ Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին է ներկայացնում զեկույցներ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին։ Մտահոգիչ է մնում հատկապես գյուղական և հեռավոր բնակավայրերում երեխաների որակյալ կրթության իրավունքի հետ կապված խնդիրները՝ անբարեկարգ դպրոցական շենքային և դասարանների պայմանները, անհրաժեշտ որակի և քանակի ուսուցչական կադրերի բացակայությունը: Երեխաների իրավունքների խախտումների որոշ փաստերով զբաղվում է նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այժմ Կազմակերպությունը վարում է ուսումնական հաստատություններում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով երկու և մինչև չորս տարեկան երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ չորս գործ, որոնք ներկայացված են  ինֆոգրաֆիկայի տեսքով Ավելին՝ այստեղ