Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ֆուտբոլի նոր թիմեր են ստեղծվել (տեսանյութ)

Սպորտ
unnamed-20-4

Հայաստանի ֆուտբոլի 2017/18թթ առաջին խմբի առաջնությունում հանդես կգան երկու նոր ակումբներ: Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Վանաձորի «Լոռին» արդեն հայտ է ներկայացրել առաջնությանը մասնակցելու համար: Առաջիկա մրցաշրջանում թիմը հանդես կգա առաջին խմբում: Նույն մրցաշարին մասնակցելու ցանկություն է հայտնել նաեւ նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբը, որի սեփականատերերը Լատվիայի մեր հայրենակիցներն են: Ֆեդերացիան արդեն տվել է իր համաձայնությունը», - նշեց ՀՖՖ նախագահը: