Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեզ համար, Ազնավուր» (տեսանյութ)

Մշակույթ
unnamed-16-3

«29 էստրադային և օպերային երգիչ, շանսոնյեի 23 երգերի  կատարում։Ազնավուր կատարելն անչափ պատասխանատու է», -ասում է Էդուարդ Թոփչյանը, քանի որ նրա երգերը շատ անհատական են և ասոցացվում են հենց իր հետ»: Վաղը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը, որին ներկա է գտնվելու ինքը Ազնավուրը։ Համերգի նախաձեռնությունը  մշակույթի նախարարությանն է ։ Կազմակերպիչը՝  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։ «Նրա արվեստը շատ նուրբ է, շատ բարձր արվեստ է,-ասում է Թոփչյանը,-երգերը, մանավանդ երբ տեքստը հասկանում ես, ֆանտաստիկ են»։ Էմմա Պետրոսյանի խոսքով՝ ինքն այն բացառիկ երջանիկներից է, որ ներկայանալու է, այն էլ իր նախընտրած՝ «Դեռ երեկ» երգով։ Ազնավուրն ինձ համար մի մոլորակ է։ Ես ինձ երջանիկ եմ զգում, որ այս մոլորակի վրա կա նման արվեստագետ, որի նմանը ծնվում են հարուրամյակները մեկ։ Երգեր մի մասը կկատարվի հայերեն։ Թարգմանությունը՝ մասնագիտութամբ գրադարանավար Պերճ Թուրաբյանինն է։ Նա ինքն էլ մի երգ կկատարի։ Ազնավուր ուղղակի թարգմանել չես կարող, նաև երգել պիտի իմանաս, որ հասկանաս, թե երգն ինչպես է կառուցվում։ Համերգի փորձին ներկա էր առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, և ոչ թե միայն որպես  հանդիսատես, այլև անմիջական խորհրդատու։