Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները

Պաշտոնական
unnamed2-13

«Զվարթնոց» օդանավակայանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունեց ղազախական «Սկատ» ավիաընկերությանը, որն Աստանայից Երևան իր առաջին կանոնավոր չվերթն իրականացրեց: «Սկատ» ավիաընկերության ներկայացուցիչները, խոսելով նորաբաց չվերթի մեկնարկի մասին, նշեցին, որ այն համընկնում է ավիաընկերության գործունեության ծավալման 20-ամյակի հետ: Ավիաընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղին պահանջված կլինի ինչպես Ղազախստանի, այլնպես էլ՝ Հայաստանի բնակիչների համար, կխթանի երկու երկրների տնտեսական, դիվանագիտական կապերի և զբոսաշրջության զարգացմանը: ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, կարևորելով ավիաընկերության՝ նոր երթուղու բացումը, նշեց «Սկատ» ավիաընկերության՝ հայկական շուկայում ամուր հիմքեր ունենալը և օդային կապակցվածության ընդլայնումը: Աննա Չոբանյանը, ողջունելով երթուղու շահագործումը, նաև շեշտեց, որ ավիաընկերության կողմից իրականացվող ծրագրերը հայկական շուկայում ընդլայնվում են՝ արձանագրելով նորանոր հաջողություներ ավիացիայի ոլորտում:  Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին նաև ընկերության կողմից առաջարկվող գնային քաղաքականությունը, մատուցվող ծառայությունները և չվերթների հաճախականությունը: Հիշեցնենք, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: unnamed3 ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն