Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուղդուսյան արվեստի կենտրոնի անակնկալը հունիսի 1-ին

Մշակույթ
mugdustyan

Հունիսի 1-ին ժամը 12-15-ը  Մուղդուսյան արվեստի կենտրոնի և Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի սաները   «Կոնգրես»  հյուրանոցում կտոնեն Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Միջոցառմանը համերգային կատարումներ կունենան Նաիրյան վոկալ անսամբլն ու կենտրոնի սաները,  կլինի հյուրասիրություն և անակնկալներ՝ երեխաների համար: Միջոցառմանն աջակցում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը,  «Կոնգրես» հյուրանոցը: Միջոցառմանն իրենց աջակցությունն են բերել բազմաթիվ քաղաքացիներ, իր օգնությունն է առաջարկել նաև «Սանիտեկ»  ընկերությունը: Միջոցառումը նախատեսված է շուրջ 60 երեխայի համար: Հիշեցնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոն են հաճախում նաև սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, իրավախախտում կատարած անձանց և այլ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ: Այսօր երեխաների կրթությունն անցկացվում է անվճար հիմունքներով: