Կարեն Վարդանյանը բոլոր մանկատներին և հատուկ դպրոցներին 54 միլիոն դրամ է տրամադրել

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոնի է վերածել Երեւանի եւ մարզերի պետական ու բարեգործական բոլոր 34 մանկատներում ու բոլոր հատուկ դպրոցներում բնակվող երեխաների օրը:

Քաղցրավենիքով բեռնված մեքենաններն ու «Գրանդ Քենդիի» հերոսները չեն անտեսել ոչ մի հատուկ դպրոց ու մանկատուն: Բացի նվերներից, «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը հանրապետության բոլոր մանկատներին նաեւ 20 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել: Իսկ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 16 հատուկ դպրոցում տոնը կրկնակի է եղել:  «Քրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանն անձամբ է փոքրիկներին շնորհավորել:

Բացի քաղցր նվերներից, Կարեն Վարդանյանը դպրոցին  նաեւ ճապոնական  27 տեղանոց ավտոբուս է նվիրել:  Ընդհանուր առմամբ բարերարը երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ 54 միլիոն դրամ է հատկացրել: