Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 13 պատահար, 17 վիրավոր

Կարևոր լուրեր Հասարակություն
calling-about-accident

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 9-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք: Բացահայտվել է գողության 8, խարդախության 7, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: