Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունից այցելել են Հովտաշատի շուկա

Պաշտոնական
gyux-1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր ընդունել է ՀՀագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպություններիճյուղային հանրապետական միության նախագահ  Հասմիկ Ջհանգիրյանին` Արարատի մարզի Հովտաշատ համայնքի (Մեհմանդարի) շուկայի մեծածախ առևտրով զբաղվող վաճառականների խնդիրները քննարկելու նպատակով: Օրերս մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որի համաձայն Մեհմանդարի շուկայում որոշ գյուղմքերթի իրացման համար խոչընդոտներ են առաջացել, ինչը տեղական որոշ արտադրողների և ներմուծողների դժգոհության պատճառ է հանդիսացել:   Իրավիճակին ծանոթանալու և խնդիրը պարզաբանելու նպատակով ՀՀ Ագրոաշխատողների արհմիության ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն Արմավիրի ԳԱՄԿ-ի տնօրեն Լևոն Ալեքսանյանի հետ այցելել են Հովտաշատի շուկա, զրուցել իրենց բերքը վաճառող գյուղացիների և որոշ վերավաճառողների հետ: Հասմիկ Ջհանգիրյանի խոսքով` շրջայցի ընթացքում շուկայում գյուղացու շահերը ոտնահարելու, առևտուր իրականացնելու ընթացքում միտումնավոր արհեստական խոչընդոտներ ստեղծելու և անհավասար պայմանների առկայության վերաբերյալ ոչ մի բողոք չի արձանագրվել: Միաժամանակ նա հավելել է, որ գյուղացներն իրենց մտահոգությունն են հայտնել մի շարք խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝  մթերող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների, գյուղմթերքի իրացման, խորհրդատվության և այլ հարցերի շուրջ: Լսելով Հասմիկ Ջհանգիրյանի կողմից ներկայացված գյուղացիներին հուզող խնդիրները` նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում արդեն իսկ մշակվել են համապատասխան ծրագրեր: Նախարարը նաև նշել է, որ հունիսի 10-ից Կասյան փողոցին հարող հրապարակում նախատեսվում է վերաբացել գյուղատնտեսական տոնավաճառը, որտեղ գյուղացիները լրացուցիչ հնարավորություն կստանան իրացնել սեփական արտադրանքը:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին