Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր բնակարաններ՝ Արցախյան պատերազմի մասնակցին և օպերային մեներգչին

Հասարակություն
MHM89546-copy

Երևանի ավագանու 2-րդ գումարման վերջին նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.105 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Կարեն Բաղդասարյանին: Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով նրա անցած մարտական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Կարեն Բաղդասարյանի հինգ անձից բաղկացած ընտանիքը ներկայում բնակվում է ազգականին պատկանող բնակարանում: Ավագանու մեկ այլ որոշմամբ Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.130 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին։ Ի հիմնավորումն որոշման` նշվել է, որ Լիպարիտ Ավետիսյանը ծնողների, կնոջ և զավակների հետ բնակվում է վարձակալական հիմունքներով և հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։