Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ հետաքրքիր նիստեր է ակնկալում (տեսանյութ)

Քաղաքականություն
taron-3

Ավագանու բոլոր խմբակցությունները վերջին 4 տարիներին լավ են աշխատել: Ունեցել են ձեռքբերումներ, բայց դրանով չպետք է  բավարարվել: Այսօր երկրորդ գումարման ավագանու վերջին նիստից հետո հայտարարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ երեւանցիների պահանջները դեռ ամբողջությամբ չեն բավարարվել. «Բացթողումների առումով ՝ուղղակի ժամանակը չի հերիքել: Բայց մենք մեր երևանցիների կողմից ունենք վստահության քվեն: Այդ ժամանակն արդեն բավարար է, որ մնացած բոլորն իրականություն դառնան»: Ավագանու ընտրության օրը իր շտաբում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով՝ Տարոն Մարգարյանը նշեց. «Ընտրությունները շատ նորմալ են անցել: Ես գնահատական չեմ ուզում տալ մյուս քաղաքական ուժերին, նրանք բոլորը Երևանի ավագանու անդամ են և երևանցիների կողմից վստահության քվե են ստացել: Եթե իրենք պատրաստ են մեր երևանցիների համար ծառայել ու մեզ հետ համագործակցել, մենք պատրաստ ենք»: Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի է վերածելու, ինչպե՞ս է սրան պատրաստվում քաղաքապետը. «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր նիստեր են անցնելու: Ներկա կլինեք՝ կտեսնեք: Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Զարուհի Փոստանջյանն իր դե՞մ է տրամադրված, նա պատասխանեց՝ ժամանակը կգա, կտեսնեք: Մանրամասները՝ տեսանյութում