Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է Արցախի ԱԺ գավաթի խաղարկությունը

Պաշտոնական
arc-1

Մայիսի 30-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի հերթական  խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը,  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Եզրափակիչ փուլին մասնակցում է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ` Ստեփանակերտից և շրջաններից: Ողջունելով մարզիկներին` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաջողություն է մաղթել հետագա պայքարում և նշել, որ այդպիսի մրցումներում շահած հաղթանակներով է ձևավորվում այն  սերունդը, որը շարունակելու է 1988թ. Արցախի ինքնիշխանության  նվիրյալների ստեղծած ավանդույթները: «Ուզում եմ, որ դուք միշտ հիշեք ու գիտակցեք, որ կոչված եք հերթափոխը լինելու այն սերնդի, որն ազատագրել է Շուշին, և այն քաջազուններին, ովքեր անցած տարի ապրիլին հերոսաբար պաշտպանել են մեր երկրի սահմանները»,- նշել է ԱԺ նախագահը:   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն