Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա բստրած նախագիծ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր հատուկ ընթացակարգով դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագծի քննարկմանը Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ այս նախագծի ընդունումն անընդունելի է. «Սրանով դատախազներին, քննիչներին ասում են` քեզ ինչ ասում ենք, խելոք մնա, որ բարձր թոշակ ստանաս։ Մեթոդաբանական առումով սխալ ենք թույլ տվել, քանի որ սա բստրած բան է։ Դատախազներին, քննիչներին պետք է բերենք այն դաշտ, որտեղ գտնվում է հասարակության ճնշող մեծամասնությունը` միջին կենսաթոշակի։ Մանավանդ, այս համակարգում արդյունավետ, համակողմանի աշխատանք չի կատարվում»: https://youtu.be/eA3XB4Bom14 ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում նշեց, որ, այո, Ժամանակին բազմաթիվ դատախազներ, քննիչներ համատարած գնում էին թոշակի. «Իրավիճակը հանգեցրեց​ նրան, որ պոտենցիալ ունեցող աշխատողները գնացին թոշակի, եկան երիտասարդները։ Կենսաթոշակի կայունության​ մասին կուզեմ խոսել. պատկերացրեց դատախազ, որը չունի երաշխիքներ, այո, նրա քայլերը դառնում են կոռուպցիոն։ Այս օրենքով ունենում ենք կենսաթոշակի կայուն վիճակ։ Այս նախագիծը անհատին ուղղված երեւույթ չէ, այլ համակարգերին ուղղված քայլ»: https://youtu.be/Uryz170cC-M Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ընդգծեց, որ այս նախագիծը ստեղծվել է ուժով` որ գերատեսչությունն ավելի ուժեղ է գտնվել, նա էլ նման նախագիծ է ներկայացրել. «Հասկանանք` սա բստրա՞ծ, թե՞ բնածին երեույթ է։ Իրականում, ոչ թե թոշակի գնացած, այլ գործող դատախազներն են կոռուպցիոն ռիսկի տակ, լոռեցու ասած` թարս բան է ստացվել այս նախագծով։ Սա անհամաչափություն է պետական համակարգում»: