Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդու պակաս ունենք երկրում». ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
azh1-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր հատուկ ընթացակարգով դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ելույթում հայտարարեց, որ համակարգում կա կադրերի պակաս, դրա համար պահանջ կա, որ այդ 48 մասնագետները մնան` սերունդների դաստիարակման համար. «Լավություն չենք անում, ընդամենը մասնագետի պակաս ունենք։ Այ քեզ բան, տո մարդու պակաս էլ ունենք երկրում»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը: Նշենք, որ 48 դատախազ, քննիչ, որոնք ունեն 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող, սակայն 65 տարին չի լրացել եւ ցանկանում են շարունակել աշխատել։ Նրանց հնարավորություն է տրվում շարունակ աշխատել` կենսաթոշակի անցնելու մասին դիմում գրելով ցանկացած ժամանակ` պահպանելով բարձր կենսաթոշակի չափը` 423 հազար դրամ։  Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ այս նախագիծը անլրջություն է. «Ժամանակին, երբ այս օրենքի փոփոխությունները ընդունեցինք, այդ ընթացքում բազմաթիվ արհեստավարժ մարդիկ աշխատանքից ազատման դիմում գրեցին, որ բարձր` 423 հազար դրամ կենսաթոշակ ստանան։ Հիմա եկել, ասում են` 48 գուրու է մնացել համակարգում, եկեք փրկենք։ Բա, էն ժամանակ մտածեիք. հիմա էլ դահլիճում կան պատգամավորներ, որոնք մասնակցել են ժամանակին այս օրենքի փոփոխությունների ընդունմանը»: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ իր դաշինքը պետք է քննարկի` արդյոք նպատակահարմար է, որ դատավորներին շարունակենք վճարել այդքան շատ աշխատավարձ եւ կենսաթոշակ, ջերմոցային պայմաններ ստեղծենք»: Նա նշեց, որ մեր երկրում կա ռեալ արդարադատության ճգնաժամ։