Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղբայրը փորձեց համբուրել եղբորը. Սասնա ծռերին հեռացրին դահլիճից (տեսանյութ)

Քաղաքականություն
dat-sefilyan

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում պետք է լսվեր «Սասնա ծռեր» խմբի 3 անդամների՝ Գագիկ Եղիազարյանի, Վարդան Գերավետյանի և Արամ Հակոբյանի գործերով տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացնելու որոշումը։ Դատական նիստը դեռ չմեկնարկած, երբ ամբաստանյալներին նոր էին բերել դահլիճ, Գագիկ Եղիազարյանի եղբայրը փորձեց մոտենալ ու համբուրել եղբորը։ Դատարանում աղմուկ բարձրացավ և ուղեկցող գումարտակը բոլոր 3 ամբաստանյալներին հեռացրեց դահլիճից։ Դեռ դատավորը դահլիճ չի մտել, իսկ ներկաները վանկարկում են «Սասնա ծռեր», «Մահ ռեժիմին»։