Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խտրական վերաբերմունք՝ կենսաթոշակի հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն
gorgisyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր հատուկ ընթացակարգով` 90 րոպեի ընթացքում, քննարկվեց դատախազների, քննիչների` կենսաթոշակի անցնելու մասին նախագիծը։  Նախագիծը ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ մինչեւ այս տարվա հուլիսի մեկ 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող եւ 65 տարին լրացած դատախազները եւ քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի` 423 հազար դրամ թոշակով. «Սակայն կա 48 դատախազ, քննիչ, որոնք ունեն 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող, սակայն 65 տարին չի լրացել եւ ցանկանում են շարունակել աշխատել։ Մենք ցանկանում ենք նրանց հնարավորություն տալ` շարունակ աշխատել` կենսաթոշակի անցնելու մասին դիմում գրելով ցանկացած ժամանակ` պահպանելով բարձր կենսաթոշակի չափը` 423 հազար դրամ։ Ի դեպ, հուլիսի մեկից հետո 2014թ. օրենսդրական փոփոխություններով կենսաթոշակը 423-ից իջեցվել է 227 հազարի»: Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով, նկատեց` 120-130 դատախազ ազատվել է աշխատանքից, նրանցից քանիսի՞ դեպքում էր լրացել 65 տարին: Փոխնախարարը չգիտեր` նշելով, որ այդ տվյալն այդքան էլ էական չէ։  https://youtu.be/Z5DiB7H972E Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նկատեց` որքանո՞վ է կոռուպցիան նվազել դատական համակարգում, որոշումներ կայացնելիս, երբ դատավորների կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացվեցին 600-700 դրամի։  Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս նախագծով չէ, որ իրենք պայքարում են կոռուպցիայի դեմ։ https://youtu.be/yVyI-5w9R8k Ելք դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ այս նախագիծը խտրական վերաբերմունք է մինչեւ 2014թ. եւ հետո կենսաթոշակի անցնողների նկատմամբ։