Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխող էլիտան ամեն ինչ անում է մարդու դեմ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
janna-nkar

Հանրապետության օրվա առիթով Սերժ Սարգսյանի  պարգևատրվեց հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվող անձանց։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի  գնահատամամբ՝  Բաղրամյան 26-ում մեծամասամբ հաշվի են առնվում ոչ թե պարգևատրվողների արժանիքները, այլ ուրիշ հանգամանքներ. «Մասնավորապես կարևոր էր սահմանադրական  փոփոխություններին հենց կոնկրետ Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցած անձանց պարգևատրումը, մեխը դա էր։ Սերժ Սարգսյանը պարգևատրում է նրանց, ովքեր ծառայում են հենց իրեն, և ոչ թե պետությանը։ Ես իհարկե բացառություն եմ նայում Հենրիկ Մխիթարյանին, նա այլ արժեքներ կրող անձ է»։ Հայաստանը թևակոխել է լրջագույն փոփոխությունների փուլ: Բաղրամյան 26-ում հանդիսությանը հայտարարել  է Սերժ Սարգսյանը, շարունակելով՝ այդ փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը: Իրավապաշտպանն այս խոսքերին վերապահումով է մոտենում։ «Հայաստանում արդարություն գոյություն չունի, և դա մենք տեսնում ենք ամեն քայլափոխի։ Այդ պարգևները ինչ-որ մի առանձնահատուկ բան չեն, բայց եթե կան ոչ թե պետք է իր սիրած, իր կողմից կարևորաված անձինք պարգևատրվեն, պարգևատրվեն նաև այլոք»։ Իրավապաշտպանն արդարության իրական մթնոլորտ զուգահեռ ընթացող Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության ժամանակ է զգացել։ Բայց և Ժաննա Ալեքսանյանին զարմացրել են Ավրորայի օտարերկրացի հյուրերի խոսքերը, թե Հայաստանը մարդասիրական պետություն է։ «Հայաստանը հակամարդկային երկիր է։ Իշխող էլիտան ամեն ինչ անում է մարդու դեմ։  Մարդն այստեղ արժեք չէ։ Գուցե այդ հրաշալի միջոցառումն իր հետքը թողնի ոչ թե իշխող էլիտայի վրա, բայց սա մի մխիթարություն է, մի տեսլական է հանրության համար, որ մարդը պիտի առաջնորդվի այդ արժեքներով»։ Սերժ Սարգսյանի ու իշխանական էլիտայի ներկայությունը մարդասիրական այս միջոցառմանը իրավապաշտպանին անկեղծ չի թվում։ Նա փաստերն է վկայակոչում. «Սարի թաղում, երբ լրագրողները ենթարկվեցին առաջին-երկրորդ կարգի այրվածքների և ռմբահարվեցին, խոշտանգվեցին, Սերժ Սարգսյանը  ոչ թե նրանց ցավակցեց, այցելեց, ասեց՝ մոռացեք»։ Իրավապաշտպանի գնահատմամբ՝  պարգևների ու ուշադրության առաջին հերթին արժանի  են զոհված զինծառայողների ծնողները, ովքեր երբեք ուշադրության չեն արժանանում, և ազատամարտիկները, ովքեր պետական տոներին անտեսվածի դերում են։