Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ քննարկման արդյունքում կալանավորված անձը տեղափոխվել է

Քաղաքականություն
MIP

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ: Դիմումատուն խնդրել է այցելել կալանավորված անձին: Բողոք ներկայացնելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ: Պարզվել են հացադուլի պատճառները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և լարված հարաբերությունները խցակիցների հետ:    Կալանավորված անձը խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ այլ խուց տեղափոխվելու հարցում: Այցից անմիջապես հետո խնդիրը ներկայացվել է քրեակատարողական ծառայությանը: Քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ