Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացվում է». ԵԼՔ-ը դժգոհ է (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

ԱԺ-ն մի շարք նախագծերի հապճեպ քննարկումներ է նախաձեռնել, ինչը դուր չի գալիս ԱԺ ընդդիմադիր ուժին։ Ելք դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ավտոմատ մոտեցումն ընդունելի չէ բոլոր նախագծերի հետ կապված. «Կա երկու նախագիծ, որոնց մեր խմբակցությունը առաջարկների փաթեթ ունի, ըստ այդմ` առաջարկում եմ` տեւողություն չսահմանվի` 90 րոպե, որպեսզի քննարկում ծավալենք։ Այլապես՝ խորհրդարանական քննարկումների կուլտուրան վերացվում է»։ Արա Բաբլոյանը նշեց, որ իրենք ընդամենը սահմանում են այն ժամանակահատվածը,  որը չեն կարող գերազանցել։ Ելք դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին նշեց, որ քննարկմանը ներկայացված նախագծերը քվեարկելու համար կարեւոր են դեբատները, դրա համար արագացված քննարկում ցանկալի չէ։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այնպիսի տպավորություն է, որ ԱԺ դահլիճում բոլորը դժգոհ են Կառավարության այս հապճեպությունից, քանի որ ԱԺ կանոնակարգով դա հրատապ դեպքերի համար է միայն. «Առաջարկում եմ` ԱԺ-ով բոլոր նախագծերին դեմ քվեարկել, որ նման մոտեցմամբ կառավարությունը այլեւս հանդես չգա, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է ԱԺ նկատմամբ։ Եթե քննարկումները այս շենքից հանում եք, դրսում այլ դրսեւորումներ կունենանք»: