A
A
«Լա Բոհեմ»՝ Ազնավուրի համար (տեսանյութ)
Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան, որին ինչպես և սպասվում էր, ներկա էր Շառլ Ազնավուրը: Շանսոնյեի յուրաքանչյուր այցը Հայաստան, յուրաքանչյուր հանդիպում նրա հետ իրական ու սպասված տոն է: Այսօր էլ դահլիճում ներկա գտնվողները բուռն ծափերով ողջունեցին նրան: Ներկա էին նաև «Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորայի» պաշտոնական ծրագրում: