Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոթորիկ Մոսկվայում. կան զոհեր (տեսանյութ)

Հասարակություն
potorik

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով կան զոհեր, ավելի քան 40 մարդ դիմել է բժշկական օգնության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Փոթորկի հետևանքով կան զոհեր, ավելի քան 40 մարդ դիմել է բժշկական օգնության: Ցավակցությունս եմ հայտնում զոհվածների մերձավորներին ու հարազատներին»,- գրել է նա: Քաղաքապետը նաև նշել է, որ փոթորկի հետևանքով մի քանի հարյուր ծառ տապալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները աղետի հետևանքները չեզոքացնելու համար: