Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդքան արագ ձյունը չեն մաքրում, ինչպես ԼԳԲՏ պաստառները հեռացրին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
lgbt

«Տրանս անձինք մեր հասարակության մի մասն են» գրառմամբ պաստառները Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում մնացել են ընդամենը 3 օր:   Դրանք ապամոնտաժվել են Երեւանի քաղաքապետարանի պահանջով։ Վահանակների ապամոնտաժումը  «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը համարում է կողմնակալ ու խտրական վերաբերմունքի դրսեւորում. «Պաստառները հանեցին շաբաթ օրը, դա շատ տարօրինակ է, որովհետեւ ուրիշ անգամ արագ արձագանքում, որ պետք է լինում, չեն անում, ասենք՝ ձմեռը ձյուն ա  գալիս, էդքան արագությամբ չեն մաքրում քաղաքը , ինչ արագությամբ, որ հանեցին էս պաստառները շաբաթ օրով»: Երեւանի քաղաքապետարանում պնդում են՝ ոչ մի կողմնակալ վերաբերմունք չի դրսևորվել:  Դրանք ապամոնտաժվել են, քանի որ  քաղաքապետարանը տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել: «Խտրական վերաբերմունք կլիներ, եթե թույլտվություն չստացած, ապօրինի տեղադրված վահանակը թողեինք որ մնար, դա սովորական մեր գործն է,  այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ բովանդակություն կունենար վահանակը, պետք է ապամոնտաժվեր , քանի որ թույլտվություն չուներ»,- ասում է Երեւանի քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ   Արազ Բաղդասարյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում