Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» նոր սեփականատեր կունենա

Սպորտ
sport-pyunik

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջիկայում նոր սեփականատեր կունենա: Վերջին ժամանակներին լուրեր էին պտտվում, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը: «Փյունիկի» մամուլի ծառայությունից «Ա1+»-ի լրագրողին հայտնեցին, որ հունիսի 3-ին ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որը նվիրված կլինի այդ հարցին: Նշենք, որ «Փյունիկ» ակումբը պատկանում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով բազմիցս հայտարարել էր, ար այն իրենց ընտանեկան բիզնեսներից մեկն է: Ի դեպ, հայկական ֆուտբոլում սա առաջին դեպքն է, որ ակումբի սեփականատերը վաճառում է իր իսկ կողմից հիմնադրած ակումբը: